«Հայաստանի Սահմանադրության մեջ, ինչպես նաև մի շարք նորմատիվ ակտերում դեռևս պահպանվում են տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա հայտարարել է, որ դա շատ լուրջ սպառնալիք է խաղաղության գործընթացի համար. «Միաժամանակ ես հիշատակեցի Հայաստանի շատ ինտենսիվ սպառազինման մասին: Հայաստանի ռազմական բյուջեն ավելացել է մոտ 50 տոկոսով»։
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ դա խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանը։ «Այս ոլորտում Հայաստանի վարած ոչ ճիշտ քաղաքականությունը և որոշ երկրների կողմից Հայաստանին բորբոքող աջակցության տրամադրումը շարունակում են սպառնալիք մնալ տարածաշրջանում։ Եթե Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է խաղաղության գործընթացով, ապա պետք է լրջորեն մտածի իր ձեռնարկած քայլերի մասին։ Եվ մենք այստեղ մեծ փոփոխություններ ենք ակնկալում»։
Բաց մի թողեք
Դեռևս կան հարցեր, որոնք դեռևս չեն համաձայնեցվել Հայաստանի հետ․ Հաջիև
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում. Լուսանկար
Սպառվել են բոլոր այն արժեքները, որոնցով մեզ «կերակրում» էին տասնամյակներ շարունակ