Եվրոպական միության 11 երկիր կոչ է արել մեկ տարով մորատորիում սահմանել նոր օրենքների ընդունման հարցում՝ ապահովելու «պարզեցման տարի», գրել է Politico-ն՝ հղում կատարելով համապատասխան փաստաթղթին։
Կոչի տակ ստորագրել են Ավստրիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Դանիան, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Լիտվան, Պորտուգալիան ու Հունգարիան։
«Այս նախաձեռնության նպատակն է կրճատել վարչական քաշքշուկը»,- նշել է Եվրոպական հարցերով Ավստրիայի նախարար Կլաուդիա Պլակոլմը։
Առաջարկը նախատեսում է, որ Բրյուսելը պետք է ամբողջ մեկ տարի հատկացնի գործող օրենսդրության վերանայմանը և արդեն իսկ ընդունված կանոնների կիրարկմանը։

Բաց մի թողեք
Մելոնիին սպասվում է ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ ռիսկային գաղտնի քվեարկություն
Հայաստանի եվրոպական հեռանկարը դարձել է ավելի առարկայական
ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է