«Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիրը երեկ զրուցել է Փելեշյանի կնոջ հետ։ Նա ասել է, որ հիվանդանոցում է։
Այսօր Երևանում մահացել է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի կինը՝ Աիդա Գալստյան-Փելեշյանը։ Տեղեկությունը հայտնում է «Օրեր» ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, որը երեկ հեռախոսով զրուցել է Աիդա Գալստյան-Փելեշյանի հետ։
«Ուշացումով վերցրեց հեռախոսը, զգացի, որ ձայնը թույլ է։ Ասաց, որ հիվանդանոցում է, վիրահատել են սիրտը։ Երկրորդ վիրահատությունն էր սպասվում։ Ու չի դիմացել»,– գրել է Ասատրյանը ֆեյսբուքյան էջում։
Աիդա Գալստյան-Փելեշյանը 85 տարեկան էր։


Բաց մի թողեք
Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոն․ Ամենահետաքրքիրը գրվում է ժողովրդի հիշողության մեջ․ Տեսանյութեր
«Առաքել». երբ թատրոնի բեմից հնչում են քաղաքական դաշտում չլսվող հարցերը. Լուսանկար
Կասանդրա Ուիլսոնը չի հեռացել։ Նա պարզապես փոխել է բեմը․ ջազ երգչուհին մահացել է. Լուսանկարներ, Տեսանյութեր