Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելել է Հունաստանի Ազգային գրադարան (ՀԱԳ), որտեղ նրան ընդունել է ՀԱԳ գլխավոր տնօրեն, դոկտոր Խրիսա Նիկոլաուն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հունաստանի Ազգային գրադարանի և Հայաստանի Ազգային գրադարանի միջև համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները՝ մասնավորապես փորձի փոխանակման, մշակութային ժառանգության պահպանման ու հանրահռչակման, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման ուղղություններով։

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել երկու Ազգային գրադարանների միջև համագործակցության հուշագրի (MoU) ստորագրման հնարավորությանը, որը կարող է հիմք հանդիսանալ ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման և համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման համար։
Հանդիպումը տեղի է ունեցել ՀԱԳ գլխավոր տնօրենի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք առաջիկա այցի նախաշեմին։
Այցի շրջանակում դեսպան Մկրտչյանին ներկայացվել են Հունաստանի Ազգային գրադարանի Հատուկ հավաքածուներում պահվող երկու արժեքավոր հայկական բացառիկ ձեռագրեր՝ 14-րդ դարի հայկական աղոթագիրքը, ինչպես նաև 15-րդ դարի երկաթագիր մատյանը (Աստվածաշունչ)։ Ձեռագրերի ներկայացումը ևս մեկ անգամ ընդգծել է պատմամշակութային կապերի կարևորությունը և մշակութային ժառանգության պահպանման ու արժևորման նշանակությունը։

Դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի Ազգային գրադարանին նվիրել է Հայաստանի պատմությանը և մշակույթին վերաբերող գրքեր դեսպանության անունից, ինչպես նաև փոխանցել է Հայաստանի Ազգային գրադարանի կողմից Հունաստանի Ազգային Գրադարանին ուղղված գրականությունը։
Հանդիպումը վերահաստատել է երկու Ազգային գրադարանների, ՀՀ դեսպանության և Հունաստանի Ազգային Գրադարանի միջև համագործակցության հետագա խորացման, ինչպես նաև մշակույթի, գիտելիքի և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում համատեղ նախաձեռնությունների խթանման փոխադարձ հետաքրքրվածությունը։





Բաց մի թողեք
ԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան
Ինչ է կատարվում երկրի հետ՝ Փաշինյանական բեմի կուլիսներում. Պետք չէ մարդկանց մեղադրել տոնի համար
«Աղի լիճ» կոչվող տարածքում ոչ թե «քանդման», այլ բարեկարգման աշխատանքներ են. Լուսանկար