22/09/2026

EU – Armenia

Նեթանյահուն ամոթանք է տվել Նյու Յորքի քաղաքապետին․ սկանդալ է

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սուր քննադատության է ենթարկել Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Նյու Յորք մեկնելու նախօրեին։

Նեթանյահուն հայտարարել է, որ Մամդանին աջակցում է ՀԱՄԱՍ-ին և սրում է լարվածությունը Նյու Յորքում հրեաների դեմ։

«Ամոթ ձեզ, պարոն Մամդանի։ Ամոթ ձեզ՝ մեր ժողովրդին սպանած ՀԱՄԱՍ-ի հրեշներին աջակցելու համար։ Ամոթ ձեզ՝ Նյու Յորքի հրեաների դեմ անկարգություններ հրահրելու համար», – ասել է Իսրայելի վարչապետը։

Նեթանյահուն հավելել է, որ ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ մտադիր է անդրադառնալ իսրայելական ուժերի գործողություններին և Մամդանիի նկատմամբ իր դիրքորոշմանը։