23/09/2026

EU – Armenia

Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունը

Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև։ Այս մասին գրել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պիտեր Պիրենչուկը։

Հիանալի նորություն Հայաստանի և Չեխիայի միջև ճամփորդողների համար. հոկտեմբերից Wizz Air-ն ավելացնում է Երևան-Պրագա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի։

Չվերթների ավելացումը նշանակում է ավելի հեշտ ճամփորդություն զբոսաշրջիկների, ուսանողների և գործարարների համար, ինչպես նաև՝ է՛լ ավելի սերտ կապեր մեր երկու երկրների միջև։

Blog Image