Ուղիղ մեկ տարի առաջ մամուլը հեղեղվել էր հրաշքով փրկված զինծառայողի՝ Նարեկ Պողոսյանի պատմությամբ:
Նրա մահվան լուրին հաջորդել էր տեղեկությունը, թե՝ սրտի զարկերը վերականգնվել են:
Հրաշքով փրկված զինծառայող Նարեկ Պողոսյանը շուրջ մեկ տարի բուժում է ստացել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։
Անցյալ տարվա սեպտեմբերին Սոթքում վիրավորած ու կոմայի մեջ հայտնված Նարեկն արդեն խոսում է, քայլում, ցավազրկողներից հրաժարվել է, զբոսանքի է գնում։ «Պինդ մնացեք, տղե՛ք, գալիս եմ»։ Հիշողության մեջ դաջված վերջին նախադասությունն է, որ բացականչել էր վիրավոր ընկերների մոտ սլանալիս՝ քանի դեռ ինքը չէր վիրավորվել:
Նարեկն այն երիտասարդն է, որի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել։ Նա ուներ ծանր հրազենային վիրավորում, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում, սակայն բժիշկներին հաջողվել էր ռեանիմացիոն-ինտենսիվ միջոցառումների արդյունքում զինծառայողի սրտի զարկը վերականգնել:
Նարեկը մի քանի օրից տուն կգնա:
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է
Թիթեղը հարվածել է հղի կնոջը, վնասել պտղին. չծնված երեխան փրկել է մոր կյանքը. մանրամասներ
Քանի տարեկան պետք է լինի երեխան, որպեսզի հնարավոր լինի թողնել մենակ մի քանի րոպեով