Եվրոպական Միությունը լրջորեն դիտարկում է Հայաստանում տեղակայված քաղաքացիական առաքելության մանդատը երկարաձգելու հարցը։
Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Եվրոպական Միության քաղաքացիական առաքելությունը վստահաբար զբաղվում է այն գործունեությամբ, որով օժտված է ԵՄ որոշմամբ և այդ մանդատի շրջանակներից դուրս գալ չի կարող։ Որքանով ես եմ տեղեկացված՝ Եվրոպական Միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ մանդատի երկարաձգման հարցը։
Կարող եմ ասել մեր տեսանկյունը, որ քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ մենք չունենք առաջ գնացող (եթե չասեմ ավարտված) սահմանազատման գործընթաց, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ և ըստ այդմ էլ ունենք չեզոք երրորդ կողմի կարիք օբյեկտիվ գնահատական ստանալու համար»,- ընդգծեց Միրզոյանը։
Նկատենք՝ Եվրամիության դիտորդները Հայաստան են եկել նախորդ տարվա փետրվարին, այսինքն՝ երկու տարի է, ինչ պարեկություն են իրականացնում ՀՀ սահմանամերձ տարբեր մարզերում։ Ունեն 6 գրասենյակ, 209 դիտորդ։ Նրանց առաքելության ժամկետը լրանում է չորս ամիս հետո՝ 2025-ին։
Բաց մի թողեք
Ի՞նչ սպասելիքներ ունեն Վիսկոնսինի հայ գործարարները ԱՄՆ ընտրություններից
Գլխավոր դատախազի սխալի հետքերով․ բացատրություն
COP17-ը կանցկացվի Հայաստանում. Լուսանկար