ՔՊ վարչության նիստում տեղի են ունենում առողջ քննարկումներ արդարադատության նախարարի պաշտոնի համար առաջադրված թեկնածուների հետ, և դա բնական գործընթաց է։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի ընտրության հարցում ՔՊ վարչությունում կոնսենսուս չկա՞:
«Իշխող ուժը մշտապես տարբեր քննարկումների միջոցով փորձում է գտնել լուծումները։ Ես դա շատ բնական գործընթաց եմ համարում»,- ասաց պատգամավորը:
Դիտարկմանը, թե շուրջ մեկ ամիս է՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է, Կոնջորյանը պատասխանեց, որ ՔՊ վարչությունը իր լիազորությունների շրջանակներում քննարկումներ է ծավալում։
«Ես վարչության անդամ չեմ և վարչության նիստերին մասնակցում եմ որպես իշխող խմբակցության ղեկավար։ Բայց կարող եմ ասել, որ ինքս, մասնակցելով այդ նիստերին, շատ բարձր եմ գնահատում այս գործընթացը, որովհետև շատ առողջ քննարկումներ են, թեկնածուները գալիս են և ներկայացնում իրենց ծրագրերը ոլորտին առնչվող, հնչում են հարցեր, հնչում են պատասխաններ, և վերջում վարչության անդամները քվեարկում են։ Մենք պետք է առաջնորդվենք լավագույն թեկնածուին գտնելու առաջնահերթությամբ, որովհետև մեր պետական շահը թելադրում է, որ կարողանանք լավագույն լուծումը գտնել»,- նկատեց պատգամավորը:
Բաց մի թողեք
Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան
Մեկ ժամ Երևանում զբոսանքի արդյունքում 31 իրավախախտում․ Հեքիմյան
Երեւանի քաղաքապետարան, կարող ա իմանաք, թե ինչի են հող- ցեխի վրա ասֆալտ փռում ․․․ Սարգսյան