«Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչը աղետ կլինի Հայաստանի համար»:
Այս մասին իբր զգուշացնելով՝ «սպառնացել է» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ չկարողանալով թաքցնել, որ պաշպանական նպատակներով Հայաստանի զինումը «ոսկոր» է իր կոկորդին:
«Ես հայկական կողմին բազմիցս բացատրել եմ, որ չպետք է ենթարկվեն սադրանքների, բայց Հայաստանը շարունակում է զինվել։ Մենք, տեսնելով դա, պետք է պատրաստ լինենք ցանկացած սադրանքի։ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են լիարժեք մարտական պատրաստության վիճակում»,- կիսասպառնալից տոնով հայտարարել է նա:
Ալիևը հավելել է, թե եթե որևէ մեկը որոշի փորձել իր երկրին, «ջախջախիչ պարտություն կկրի»:
Որպեսզի տպավորություն չլինի սպառնալիքների՝ Ալիևը փորձել է մեղմել իր իսկ խոսքերը՝ նշելով, թե իրենք «հասել են իրենց ուզածին, ապահովել տարածքային ամբողջականությունը և պատերազմ չեն ուզում»։
«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովված է ողջ սահմանի երկայնքով, նախկին ներքին տեղահանվածներն ու փախստականները վերադառնում են իրենց նախնիների հողերը»,- եզրափակել է նա:
Բաց մի թողեք
Բրիտանա-ադրբեջանական էներգետիկ ծրագրերում ինչ-որ «տեղապտույտ» է սկսվել
Ինչքա՞ն փող ունեք, կասե՞ք, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները, Հայաստան խոպան էիք եկել. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին
«Հայաստան» խմբակցությունից հեռացված պատգամավոր Գեղամ Նազարյանը Կառավարության շենքում է