2023 թվականին՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո, ադրբեջանական ագրեսիան ուղղվեց Ստեփանակերտի հայկական ժառանգության ու հետքի ոչնչացմանը։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարներից երևում է, որ ոչնչացվել է նաև Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը։ Հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից:
«Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը թիրախավորված պղծում և ոչնչացնում է Արցախի եղբայրական գերեզմանոցներն ու արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրությունում։
Բաց մի թողեք
Իշխանյանը, Մնացականյանն ու Բաբայանն առարկել են․ Ինչ է տեղի ունեցել Բաքվի դատարանում
Թրամփը «ծանր» հանդիպման ժամանակ մերժել է Զելենսկիին «Տոմահավկ» հրթիռների հարցով
Ձայնագրություն, որտեղ Աղան աբեղա Երնջակյանն անարգում է Փաշինյանի հայրիկի պատիվը