Այսօր՝ նոյեմբերի 15-ին, հերթական ավոտմեքենաների թալանման դեպքն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարևմտյան Բ2 թաղամասի 138 շենքի բնակիչներից 4 հգոի աշխատանքի գնալիս նկատել են, որ իրենց ավտոմեքենաների հայելիների ապակիները գողացել են:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թալանված ավտոմեքենաներն են «Mustang», «Mercedes CLA 450», «Toyota Camry» և «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայրում հավաքված բնակիչներից մի քանիսը, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Էս բակում սա 4-րդ, 5-րդ դեպքն է, երբ ավտեմեքենա են թալանում, ու ոչ մի դեպք մինչև այժմ չի բացահայտվել: Եթե նախորդներից գոնե մեկը բացահայտվեր, հաստատ գողը կամ գողերը հերթական անգամ չէին գա ու չէին թալանի ավտոները: Հիմա ճիշտն ասած հույս էլ չկա՝ արդյոք այս 4 ավտոների գողը կամ գողերը կհայնաբերվեն: Հավատանք, որ գոնե այս դեպքը կբացահայտվի»:
Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Ինչ միջոցառումներ են իրականացվում հանրապետության ճանապարհներին. ՆԳՆ-ն մանրամասնել է. Լուսանկար
ՊՊԳՎ ծառայողը հափշտակել է մոտ 21 հազար լիտր բենզին. կազմված փաստաթղթերն ուղարկվել են դատախազություն
Դատախազությունը պահանջում է բռնագանձել Գագիկ Ղազինյանի գույքը