Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։
Այսպես, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում քանդվել է շուրջ 8,5 հա բնակելի տարածք։ Այս մասին հայտնում է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պահպանության պետական խորհրդի քարտուղար Սերգեյ Շահվերդյանը։
Նա հիշեցնում է, որ նախկինում գետնին էին հավասարվել համալսարանին հարակից 3,5 հա և «Եվրոպա» հյուրանոցին հարակից բնակելի 0,5 հա շենքերը։
Հասարակական շինությունները քանդելու առաջին դեպքերը գրանցվել են գարնանը, այնուհետև Ադրբեջանի վարչակազմը քանդել է ԱՀ խորհրդարանի շենքը, Վետերանների միության շենքը և Վերածննդի հրապարակում գտնվող «Արմենիա» հյուրանոցը։
Նա կոչ է անում բոլոր հայերին` ստիպել իշխանությանը` բարձրաձայնել այս հարցը:
Բաց մի թողեք
Վրաստանում անկայուն է, Ծաղկաձորի հյուրանոցները առիթից օգտվել, ավելի են թանկացրել Ամանորյա փաթեթները
Ուղիղ եթերում ծեծել են վրացական ՀԸ լրագրողին և օպերատորին, առևանգել հեռարձակման սարքերը
Երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին․ Լուսանկար