Երևանի ավագանու նիստում հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթի քննարկման ժամանակ ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն ասաց, որ քվեարկության է դրվելու մի նախագիծ, որտեղ մի շարք խմբեր արտոնություններ են ստանալու տրանսպորտից օգտվելիս:
«Իսկ այն խմբակցությունները, որոնք դեմ են քվեարկելու, դրանցից մեկի ղեկավարը մի արտահայտություն է ձեզ ուղղել ու ցույց տվել, թե ոնց է ինքը ձեզանից զզվում, սիրելի երևանցիներ: Իսկ մյուս խմբակցության ռոբաքորարյանա-հանրապետականա անհասկանալի հավաքածուն՝ դաշնակցականախառը, իրենց կառավարման տարիներին, երբ եղել է «Հոկտեմբերի 27», «Մարտի 1», իրենց կառավարման մեթոդը ցույց են տվել, հետևաբար լավ գիտեք՝ այս դահլիճում մենք ինչ ենք քվեարկելու, նրանք՝ ինչ»,- ասաց Խաչատրյանը:
Ապա դիմելով ավագանու ընդդիմադիր անդամենրին՝ հայտարարեց. «Դուք դասական խաբեբաներ եք, անուղղելի շառլատաններ»:
Վերջինիս ելույթից հետո իրարանցում առաջացավ, ավագանու ընդդիմադիր անդամները սկսեցին Խաչատրյանի հասցեին վիրավորանքներ հնչեցնել, ապա դուրս եկան տեղերից, միմյանց վրա գրիչ շպրտեցին, ու սկսվեց բանավեճ:

Բաց մի թողեք
ՌԴ-ում պարզաբանել են հայկական ապրանքների ներկրման սահմանափակումների պատճառները
Մանրամասն քննարկել ենք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը․ Ֆիդան
Զանգեզուրի միջանցքը կարող է ՀՀ-ի համար հնարավորությունների պատուհան դառնալ․ Դևլեթ Բահչելի. Լուսանկար