Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ կադրային փոփոխություններին։
«Մեր նախորդ նիստից ի վեր կադրային որոշակի իրադարձություններ են տեղի ունեցել: Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի, ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի մասին է, և այսօր առավոտ նախարարությունում ներկայացրել եմ նորանշանակ նախարարներին՝ Արփինե Սարգսյանին և Դավիթ Խուդաթյանին, որոնք արդեն Կառավարության նիստին մասնակցում են»,- ասաց Փաշինյանը՝ շնորհակալություն հայտնելով աշխատանքից ազատված պաշտոնյաներին և շնորհավորելով նորանշանակ նախարարներին։
Օրերս Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները:

Բաց մի թողեք
11 րոպե՝ իմ անցած ճանապարհի ու ձեր վստահության մասին․ Ալեն Սիմոնյան․ Տեսանյութ
ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով․ Տեսանյութ
Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդման Հայաստանի տեսլականը