Ինչ հասկացա Փաշինյանի երեկվա հարցազրույցից (ողջ 1 ժամ 36 րոպեանոց զրույցն այս հինգ կետերի շուրջ էր, եթե ինչ որ բան բաց եմ թողել՝ ավելացրեք)․
1․ Պաշտոնյաները, որոնց գործից ազատել է, պարզվում է, շատ լավ են աշխատել։ Այնքան լավ, որ ազատելու պատճառ չի ունեցել։ Չկան պատճառներ, բայց նրանք, այնուամենայնիվ, չեն աշխատում։ Չեն աշխատում ոչ թե այն պատճառով, որ ինքն է նրանց հանել գործից, այլ նրանք հարգել են դիմում գրելու իր խնդրանքն ու ազատման դիմում են գրել։ Կարող էին խնդրանքը չհարգել, դիմում չգրել ու մնալ։
2․ Վեց տարի առաջ տված խոստումը, որ կրճատելու է ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ հիմա է իրականացնել խոստանում։ Դաժան կրճատում է լինելու՝ մի 80-90 տոկոս։ Առջեւում ընտրություններ են, իսկ թեման ականջահաճո է, կարող է եւ կրճատել։ Արդյունքում՝ կունենանք մեկ կատարված խոստում ու բազմաթիվ ծառայողներ՝ առանց ծառայողական ավտոմեքենաների։
3․ Խոստումը, որ իշխանության գալուց հետո հանելու է արագաչափերը, չի կատարում, որովհետեւ մարդիկ խնդրում են չհանել դրանք։ Ավելին՝ ավելացնել են պահանջում։ Քանի որ բնակչության մի հսկայական հատված արագաչափերին կողմ է, մեկ այլ հատված էլ դեմ, ապա հարցը պետք է լուծել հանրաքվեով։ Առաջակում է այս հարցով հանրաքվե կազմակերպել։
4․ Նույնացնում է Արեւմտյան Հայաստանն ու Արեւմտյան Ադրբեջանը։ Չգիտի կամ չի ցանկանում իմանալ, որ Արեւմտյան Հայաստանը աշխարհագրական տերմին է, պատմականորեն ընդունված, շրջանառված, արձանագրված ու նշված բոլոր ժամանակների քարտեզներում, ապա Քեմալական Թուրքիայի ջանքերով շրջանառությունից արհեստականորեն դուրս մղված, իսկ Արեւմտյան Ադրբեջանը (եթե խոսքը իրական՝ Իրանական Ադրբեջանի մասին չէ) հորինվածք է, որով հաջողությամբ ճնշում են իրեն, ինքն էլ ճնշվում է։
5․ Անկախության Հռչակագրի վերաբերյալ խոսքում, որ այն իր մեջ պարունակում է պնդում, որը մեր որոշ հարեւաններ կարող են սուր ընկալել ու հակադրվել՝ պարունակում են ճշմարտության տարրեր, բայց քանի որ միտքը ճիշտ ձեւակերպել ու ճիշտ արտահայտել չի կարողանում՝ հակազդեցություն է առաջացնում։
Վարդան Հարությունյան
Բաց մի թողեք
Հովիկ Աղազարյանը տարբեր դրվագներով հրապարակման չենթակա տեղեկատվության արտահոսքեր է կազմակերպել․ Կոնջորյան
Երեկ ուզում էի անձամբ խեղդեի Աղազարյանին, մարդը չի զղջում, ինչ իմացել եմ, ուղղակի շոկի մեջ եմ. Սիմոնյան
ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետբյուջեի նախագիծը․ դեմ քվեարկելով՝ «Հայաստան»-ը դեմ քվեարկեց թոշակ ստանալու և զենք գնելու նախագծին. Ալեքսանյան