Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել:
Այս մասին հայտնել է նրա եղբարը՝ Դավիթ Ախտոյանը:
Դատարանը Ախտոյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:
Հիշեցնենք՝ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը և Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանը կալանավորվել էին: Ըստ Քննչական կոմիտեի՝ նրանք չարաշահել են ծառայողական լիազորությունները:
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանն ազատ արձակվեց սեպտեմբերի 25-ին: Դատարանը Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամի չափով գրավը, բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը։



Բաց մի թողեք
Հաշվառման-քննական բաժիններում հերթագրել է 13 քաղաքացու՝ յուրաքանչյուրից ստանալով 25-ից 50 հզր դրամ
Քանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք է բացահայտվել․ կան ձերբակալվածներ
Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց