Նոյեմբերի 25-ին՝ ժամը 08:09-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Նիսսան» և «Կիա» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաները հոսանքազրկվել են տեղի ուժերով և տուժածները հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Փրկարարները «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու տուժածի և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:


Բաց մի թողեք
Տիչինայի փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել, փրկարարները տարհանել են քաղաքացիներին. Լուսանկար
Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի
Քաղաքացու օրը ինչո՞ւ խորովածը անվճար չի եղել ժողովրդի համար