Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են տեղի ունեցել:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
«Կենտրոնի թաղապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։
Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալները մի քանիսն են, որոնց մի մասը կալանքի տակ են»,- մանրամասնել է Օհանջանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահ մարմինները գործողություններ էին իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում:
Կար 4 ձերբակալված, նրանցից 3-ը պաշտոնատար անձինք են, որոնք ավելի ուշ կալանավորվել են:


Բաց մի թողեք
Հաշվառման-քննական բաժիններում հերթագրել է 13 քաղաքացու՝ յուրաքանչյուրից ստանալով 25-ից 50 հզր դրամ
Քանաքեռավանում զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք է բացահայտվել․ կան ձերբակալվածներ
Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց