07/12/2024

Գազալցակայանում պայթյունից տուժած քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է

Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ քաղաքացի` ձեռքերի և դեմքի շրջանում առկա այրվածքներով:

Այդ մասին հայտնում են Վանաձորի ԲԿ-ից։

Տուժածն անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, վիճակը գնահատվում է ծանր: Ցուցաբերվում է համապատասխան անհրաժեշտ բուժօգնություն:

Կադրեր են տարածվել Վանաձորում գազալցակայանի պայթյունից։

Նախնական տեղեկություններով կա մեկ տուժած, որը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ:

Հիշեցնենք, նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: