Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին, բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։
«Եկե՛ք միասին վառենք հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը՝ ազդարարելով ամենահեքիաթային, ամենասպասված ու ամենասիրելի տոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց ամանորյա միջոցառումներով։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ արդեն իսկ քաղաքի տարբեր մասերում կան զարդարված հատվածներ, նախատեսվում է ավանդական սուրբծննդյան տոնավաճառն անցկացնել։
Գրիգորյանը նշեց՝ Հանրապետության հրապարակում արդեն տեղադրված է գլխավոր տոնածառը, որի լույսերի միացումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ 20։00-ին։
«Տոնավաճառում տարբեր օրերի ունենալու ենք համերգային ծրագրեր, որոնց ժամկետները կհրապարակենք»,- ասաց նա։
Տոնածառի լույսերի միացմանը մասնակցող քաղաքացիներին փոխքաղաքապետը հորդորեց տեղում լինել 20 րոպե շուտ։
Բաց մի թողեք
Հուլիսին կլինեն մի քանի անբարենպաստ օրեր, երբ պետք է զգույշ լինել և խուսափել ակտիվ գործողություններից
Հուլիսի 3-ի աստղագուշակ․ Մտերիմների հետ շփումը կուրախացնի, բայց հատկապես հաճելի կլինի սիրելիի հետ հանդիպումը
Հայաստան Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը