Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 8-ին՝ ժամը 20։00-ին, բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ ներկա գտնվելու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը։
«Եկե՛ք միասին վառենք հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը՝ ազդարարելով ամենահեքիաթային, ամենասպասված ու ամենասիրելի տոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց ամանորյա միջոցառումներով։
Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնեց, որ արդեն իսկ քաղաքի տարբեր մասերում կան զարդարված հատվածներ, նախատեսվում է ավանդական սուրբծննդյան տոնավաճառն անցկացնել։
Գրիգորյանը նշեց՝ Հանրապետության հրապարակում արդեն տեղադրված է գլխավոր տոնածառը, որի լույսերի միացումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին՝ 20։00-ին։
«Տոնավաճառում տարբեր օրերի ունենալու ենք համերգային ծրագրեր, որոնց ժամկետները կհրապարակենք»,- ասաց նա։
Տոնածառի լույսերի միացմանը մասնակցող քաղաքացիներին փոխքաղաքապետը հորդորեց տեղում լինել 20 րոպե շուտ։

Բաց մի թողեք
Ցավալի է, որ այստեղ գտնվողները չեն զգում ՀՀ շունչը․ Դավիթ Մանուկյանի ուղերձը՝ Բաքվի բանտից. Լուսանկար
«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել