Երևանի մանկապարտեզներից մեկից ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է 4-ամյա երեխա, որն ավելի ուշ հիվանդանոցում մահացել է:
ՆԳՆ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են դեպքը և հավելել, որ երեխայի մարմնի վրա բռնության հետքեր չեն եղել, փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե:
Հիշեցնենք՝ ոստիկանները պարզել են, որ երեխան աղջիկ է, 4 տարեկան, որը շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Կիևյան 5 հասցեում գործող թիվ 28 մանկապարտեզից:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ հաղորդում ստացել են՝ որպես հանկարծամահություն:
Նա հավելել է, որ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն) վարույթ է նախաձեռնվել, ակտիվ նախաքննություն է իրականացվում, միջոցներ են ձեռնարկվում երեխայի մահվան պատճառները և մնացած հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ըստ Աբրահամյանի՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, մանկապարտեզի անձնակազմի հետ համապատասխան քննչական գործողություն է իրականացվում:

Բաց մի թողեք
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
76 դպրոցից 21-ում վարչատնտեսական համակարգող են նշանակել
Բուհերի ընդունելության արդյունքները հայտնի կլինեն վաղը. այս տարի ընդունվել է 9620 դիմորդ