Մոտ 100 քաղաքացիներ փակել են Մխչյանի գյուղի երկաթգիծը, հարակից տարածքը․ նրանք բողոքի ակցիա են անում։
Ցույցի մասնակիցներից Անդրանիկը «Հրապարակ»-ին ասաց, որ «Գազպրոմ»-ը չի թողնում, որ Մխչյանցիք ջերմոցային տնտեսությունները ջեռուցեն․ «Արտաշատի «Գազպրոմն է», ասում է՝ էդքան շատ իրավունք չունենք տաքացնենք, մենք վճարումները անում ենք, չենք հասկանում՝ պատճառն ինչ է»։
Նա նշեց, որ «Գազպրոմ»-ից եկել են իրենց մոտ, ասել, որ չեն փակի գազը, գնացեք տուն․ «Արտաշատի գյուղերը դրանով են ապրում, Մասիս գյուղից են եկել, Ծաղկաշենից, Արևաբույրից, Դիմիտրովից։ Իրենք ասում են՝ էդ խնդիրը թողնում ենք գարնան վրա, բայց դա ժողովուրդը ուզում է՝ կոնկրետ պատասխան ստանա։ Այսօր Ռուսաստանը չգիտի՝ իր գազը ում վրա ծախի, այս մարդիկ էլ չեն թողնում վառենք»։
Բաց մի թողեք
Կոմիտասի պողոտայում բախվել են երեք ավտոմեքենաներ․ հոսպիտալացվածներ կան. Լուսանկար
Ինձ մնում է միայն հիշեցնել. Սուրենյանը վարորդներին ուղղված գրառում է արել և լուսանկար հրապարակել
Կինը դիմել է, որ մոտ 2 տարի առաջ առևանգված մեքենան վերադարձնեն, գիտի՝ որտեղ և ում մոտ է