«Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն»:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկրի Ազգային մեծ ժողովի 2025 թվականի բյուջեի քննարկման շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ՝ նշելով, թե Հարավային Կովկասում խաղաղության հույսի շող կա:
«Խաղաղության ապահովումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և նոր հնարավորություններ կստեղծի։
Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին այս գործընթացում։ Մեր երկիրն աջակցում է կողմերի միջև բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմունքներով՝ առանց միջնորդների»,- ասել է Ֆիդանը։


Բաց մի թողեք
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27-րդ տարելիցն է
Այդ հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին
Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն