Եվրոպան պատրաստվում է այսպես կոչված «Չինական ցնցում 2.0»-ին (China Shock 2.0)
Լիտվան ձգտում է հասնել նրան, որ դեղագործական ոլորտը դիտարկվի որպես ռազմավարական ճյուղ, քանի որ Եվրոպան ակտիվացնում է Չինաստանից կախվածությունը նվազեցնելու և իր տնտեսական անվտանգությունն ամրապնդելու ջանքերը։
2027 թվականի հունվարին երկիրը ստանձնելու է ԵՄ Խորհրդի հերթական նախագահությունը, և ակնկալվում է, որ տնտեսական անվտանգության հարցը առանցքային տեղ կզբաղեցնի նրա օրակարգում։
«ԵՄ տնտեսական անվտանգության ամրապնդումը և ռազմավարական կախվածությունների նվազեցումը կլինեն Լիտվայի հիմնական առաջնահերթություններից մեկը», — հայտնել են Լիտվայի արտաքին գործերի նախարարությունից Rapporteur-ին։ «Մեր նախագահության ընթացքում մենք կաջակցենք բոլոր համապատասխան ոլորտներում, այդ թվում՝ դեղագործության մեջ, իրականացվող այն ջանքերին, որոնք նպաստում են այս նպատակների իրագործմանը»։
Դեղագործական ոլորտը գնալով ավելի մեծ ուշադրության է արժանանում ԵՄ տնտեսական անվտանգության շուրջ քննարկումներում, հատկապես այն բանից հետո, երբ Covid-19 համավարակը բացահայտեց Եվրոպայի կախվածությունը արտասահմանյան մատակարարներից՝ կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցների, դեղագործական ակտիվ բաղադրիչների և առողջապահական այլ կարևորագույն ապրանքների հարցում։
ԵՄ անդամ երկրների կառավարությունները ակտիվացնում են քննարկումները՝ փնտրելով պատասխան քայլեր Չինաստանի արդյունաբերական ավելցուկային հզորությունների (overcapacity) և այսպես կոչված «Չինական ցնցում 2.0»-ի վտանգի դեմ։ Վերջինս ենթադրում է, որ չինական խիստ սուբսիդավորվող արտահանումը կարող է վտանգել եվրոպական արդյունաբերական ճյուղերը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջերս զգուշացրել է, որ չինական ավելցուկային հզորությունների խնդիրը կարող է այլևս չսահմանափակվել միայն պողպատի, էլեկտրական մեքենաների կամ արևային վահանակների ոլորտներով, այլ տարածվել նաև քիմիական արդյունաբերության և մեքենաշինության վրա։
Մինչդեռ Լիտվան առաջ է մղում դեղագործական ոլորտը ԵՄ ռազմավարական առումով զգայուն ճյուղերի ցանկում ներառելու գաղափարը՝ հաշվի առնելով չինական ներմուծման և մատակարար «Մենք պետք է պատասխանենք մեր հարցին՝ արդյոք Եվրոպան կպահպանի՞ մեզ համար կարևոր ռազմավարական ոլորտների վերահսկողությունը։ Դրանք են դեղագործությունը, կիսահաղորդիչները, անօդաչու թռչող սարքերը և քվանտային տեխնոլոգիաները, և մենք պետք է պաշտպանվենք», – ասաց Բուդրիսը։
Լիտվան 2021 թվականին Չինաստանի հետ առևտրային պատերազմի մեջ հայտնվեց, երբ Պեկինը սահմանափակեց լիտվական արտահանումը՝ երկրի խորացող դիվանագիտական կապերից հետո Թայվանի հետ, որը Չինաստանը համարում է իր տարածքը։
Իռլանդիայի արտաքին գործերի նախարար Հելեն ՄաքԷնթին Դուբլինում կայացած նախարարական հանդիպումից հետո հայտարարեց, որ ԵՄ բոլոր երկրները վճռական են, որ հանձնաժողովը պետք է շարունակի երկխոսությունը Պեկինի հետ։ Նա, սակայն, հավելեց, որ գործադիր մարմինը դեռ կարող է օգտագործել առկա առևտրային պաշտպանության գործիքները՝ որոշ անհավասարակշռություններ լուծելու համար։
Եվրոպական առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը նախարարներին ասաց, որ հանձնաժողովը գնահատում է մի շարք ոլորտներում հնարավոր խոցելիությունները և այժմ կիրականացնի անհրաժեշտ իրավական աշխատանքը՝ նախքան որոշելը, թե արդյոք անհրաժեշտ են լրացուցիչ առևտրային պաշտպանության կամ տնտեսական անվտանգության միջոցառումներ։


Բաց մի թողեք
Եվրոպացիները Չինաստանի օգնությունն են խնդրում կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունները շարունակելու համար
ԵՄ-ն միշտ էլ ելք է գտել դժվարին իրավիճակներից։ Արհեստական բանականության (ԱԲ) դեպքում, սակայն, այդ ելքը դեռ չի երևում
ԵՄ պատժամիջոցներ է սահմանել 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում՝ Wildberries-ի հիմնադրի նկատմամբ