ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես
Գուցե անհավանական է թվում ասածս, բայց փորձեմ պարզ ու հստակ բացատրել կառավարության նոր որոշումը։
Տեսեք, այս պահին մոտ 220 հազար քաղաքացի առնվազն 3 տարի չի վճարել վերցրած վարկերը և կուտակել միջինացված 800,000 դրամ պարտք (մայր գումար + տույժ-տուգանք): Բանկային հաշիվները կալանքի տակ են, և նրանք «սև ցուցակում են»։
Հարգելի քաղաքացի, ուզու՞մ ես մոտ 4 անգամ նվազեցնել այս թիվը, տարաժամկետ վճարելով փակես թեման ու նոր էջից սկսես ֆինանսական պատմությունդ։ Ասեմ՝ ինչ է պետք․
Համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դարձիր գրանցված աշխատող (օրինակ՝ ամսական 150,000 դրամ աշխատավարձով) և՝
1. Բանկը կների տույժ-տուգանքի 80%-ը, և քո նոր պարտքը կդառնա մոտ 450,000 դրամ։
2. Քո վճարված 20% եկամտահարկը (30,000 դրամ/ամիս), որը դու փաստացի չես էլ ստանում, կառավարությունը կուղղի քո վարկի մարմանը։
3. ԴԱՀԿ-ն քո մաքուր (հարկված) աշխատավարձից 20%-ը (24,000 դրամ/ամիս) կպահի նոր պարտքի մարման համար։
Արդյունքում՝
• Քո վճարելիքը կդառնա մոտ 220,000 դրամ։
• Մեկ տարուց էլ քիչ ժամկետում (9-10 ամսում)՝ ամսական մոտ 24,000 դրամ վճարելով, դու կփակես այս էջը։
Ծրագրից կարող են օգտվել մինչև 1 մլն դրամ վարկ վերցրած քաղաքացիները, որոնց 3 տարվա պարտքը այս պահին վստահաբար դարձել նվազագույնը 2 մլն դրամ:
Խնդրում եմ հաշվի առնել, որ այս օրինակն ընդհանուր է, և թվերը կախված են վարկի պայմանագրից, տոկոսադրույքից ու աշխատավարձի չափից։ Սակայն փաստն այն է, որ կուտակված պարտքը վերջնարդյունքում մոտ 4 անգամ կնվազի։
Առաջիկայում կտեղեկացնեմ նաև, թե ինչպես ու երբ կարող եք դառնալ ծրագրի շահառու։
Բաց մի թողեք
Առողջական վիճակով պայմանավորված տարկետումը բավական է շահարկեք. Նանուշյանը՝ որդու չծառայելու մասին
Հայաստանի իշխանության լռության պայմաններում մեր «երկրի վզին», ինչ էլ ուզենան, կփաթաթեն․ պատգամավոր
Ու մի ասա, էդ ․․․ պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են․ Խամոյանն ընթերցեց Սիրունյանի ՖԲ ստատուսները