Առողջապահության նախարարությունը տեսչական մարմնից ստացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնի լիցենզիայի կասեցման միջնորդություն:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշեով, որ առաջիկայում կքննարկվի հարցն ու որոշում կկայցվի:
Ավանեսյանի խոսքով՝ քրեական գործն էլ կտա բժշկական սխալի մասով պատասխանը։
«Մենք ընդհանուր համակարգի տարբեր հատվածներով ունենք բացթողումներ։ Կոնկրետ գործով մենք շատ հետևողական ենք լինելու, եթե կա սխալ՝ խստությամբ կպատժվեն»,- նշել է Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կլինիկայում հոկտեմբերի 5-ին գրանցվել էր 56-ամյա կնոջ մահվան դեպք։
Մահացողը Զաբել Կարապետյանն էր, որը Գերմանիայից էր եկել Հայաստան, դիմել պլաստիկ վիրահատության համար:
Սա կլինիկայում գրանցված արդեն երկրորդ մահվան դեպքն է պլաստիկ վիրահատության ընթացքում։ Նախորդ տարի էլ երիտասարդ կին էր մահացել:
Բաց մի թողեք
Հայաստանում հունվարին գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ
Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆ
Հայաստանում մետավիրուսի դեպքեր դեռևս չունենք. Հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները բուռն են․ Ավանեսյան