Դեկտեմբերի 12-ի երեկոյան ԶԼՄ-ներով լուր տարածվեց, որ Նոր Նորքի Միկոյան փողոցում բնակվող մի կին ահազանգել է ոստիկաններին, թե իր ամուսինը, որից նա ուզում է բաժանվել, զինված եկել է իր տուն, կրակոցներ է արձակում։
«Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, այդ կնոջ ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Սուրեն Մ․-ն Միկոյան փողոցում, իր մոտ գտնվող հրազենով երեք կրակոց է արձակել կնոջ բնակարանի դռան ուղղությամբ եւ հեռացել»,- հաղորդեց ՆԳՆ-ն։ Կրակողը ներկայացել է բաժին ու ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը։
Մեր ստույգ տեղեկություններով, որոնք ստացել ենք դատախազության աղբյուրից, կրակողը ոստիկան է։ Լուրեր կան նաեւ, որ նա նորանշանակ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի մարդկանցից է: Ասում էին` նրա թիկնապահն է, սակայն իրավապահ համակարգից մեզ փոխանցեցին, որ Արամ Հովհաննիսյանը պաշտոնապես թիկնապահ չունի։ Իսկ ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց` մեր հարցին չպատասխանեցին: Գործով քրեական վարույթ է հարուցված։
Բաց մի թողեք
Ով ասես արձագանքեց, ՀԱՊԿ-ը հո ախոռում չի մնալու՝ խոսել են ՀՀ – ԱՄՆ համաձայնագրի մասին
Ջեյհուն Բայրամովին «Լավրովի նամակի հեղինակը» հենց ինքը՝ Ջեյհուն Բայրամովն է
«Մոսկվան և Բաքուն կարող են լուծել ցանկացած հարց. Ալիևի և Պուտինի միջև փակ թեմաներ չկան». Լավրով