Դեկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Մոսկվայում մահացած են գտել լատվիացի բասկետբոլիստ Յանիս Թիմմային։ Դին հայտնաբերվել է քաղաքի կենտրոնում գտնվող շենքերից մեկի աստիճանահարթակի վրա։
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ տեղի ունեցածն, ամենայն հավանականությամբ, ինքնասպանություն է եղել։
Միջադեպը տեղի է ունեցել մարզիկի նախկին կնոջ՝ երգչուհի Աննա Սեդակովայի ծննդյան 42-րդ տարեդարձի օրը, որից 32-ամյա մարզիկը բաժանվել էր ընդամենը մեկ շաբաթ առաջ։
Ինքը Սեդակովան ավելի վաղ տեսանյութ էր ձայնագրել՝ մեկնաբանությունով, որտեղ ասում էր, որ «վերջին տարիներին ապրել է դժոխքում» և կոչ էր անում իր փոքրիկ որդուն պաշտպանել կատարվածի մասին տեղեկություններից։
Դիակի մոտ Սեդոկովայի համար հաղորդագրությունով հեռախոս է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է MK հրատարակությունը, մարզիկը Ռուսաստան է ժամանել դեկտեմբերի սկզբին՝ երգչուհի Աննա Սեդոկովայից ամուսնալուծվելու հետ կապված փաստաթղթային հարցերով զբաղվելու համար։
Տուրիստական վիզայի վրա նա սկզբում նշել է «Մոսկվա Իզմայիլովո» հյուրանոցը, այնուհետ՝ Սանկտ Պետերբուրգի «Օկտյաբրսկայա» հյուրանոցը։ Սակայն ամուսնալուծությունից հետո, որն ավարտվել է դեկտեմբերի 9-ին, Թիմման որոշել է փոխել իր բնակության վայրը և տեղափոխվել է Սերգեյ Մակեև փողոց:
Նոր վայրը, ըստ էության, հանրակացարան է, որը տեղակայված է սովորական հինգ հարկանի բնակելի շենքում։ Հենց այս շենքի մուտքում՝ առաջին և երկրորդ հարկերի միջև ընկած աստիճանների վրա, հայտնաբերվել է Թիմմայի մարմինը։
Բաց մի թողեք
Բախվել են երթուղային «Գազել»-ն ու «Նիսսան»-ը. տուժած ուղևորները հոսպիտալացվել են. Լուսանկար
Երևանի Մյասնիկյան պողոտայում 6 ավտոմեքենաներ են բախվել. Լուսանկար
Երևանում տուն է այրվել․ 3 մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն, Տեխսպասարկման կետ` Կոտայքում․ Լուսանկար