26/12/2024

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի՝ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Փաշինյանը բանավիճի Փաշինյանի հետ, գրել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ նախկին նախագահներին բանավեճի հրավերին։

«Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն:

Արդյունքը կրկին նույնն է լինելու»,- պատասխանել են ՀՀ Առաջին նախագահի մամուլի գրասենյակից։