Ընդդիմությունը ապագա հավանական կամ անհավանական հանրաքվեի 🗳️, Սահմանադրություն փոխելու 📜 թեմայի հետ կապված շուտով հայտնվելու է հերթական ծուղակում 🪤 և ժամանակ ու հնարավորություն չի ունենալու դուրս գալ այդ ծուղակից ⏳, միակ բանը, որ կարողանալու է, լինելու է զոհի 🤕 դիրքերից խռխռալը 😤։
Ես պատկերացնում եմ հիմնական երկու հնարավոր սցենար 🎭, թե ինչ է անելու ընդդիմությունը.
* Մի մասն առանց հասկանալու 🤷♂️ կամ հասկանալով 🤦♂️ ասելու է, որ ժողովուրդը չգնա 🚫 Հանրաքվեի։ Էդ մասսան կբնութագրեմ ԲԵԶ ՊԻՏԻ ՄԻՆՈՒՏ ԴԱՄԲՈՒԼ 🤡։ (փորձում եմ մեղմ արտահայտվել 🤫)
* Մյուս մասը փորձելու է շատ ավելի շատ մարդ 👥 տանել Հանրաքվեի 🗳️, որպեսզի ՈՉ ֊ երի ❌ քանակն ավելի շատ լինի, քան ԱՅՈ ֊ ների ✅ քանակը։ Խելացի մոտեցում կլինի 🧠։
Բայց որ մի քիչ ուղեղներին 🧠 զոռ տան, կհասկանան, որպեսզի մարդուն համոզես գնա ընտրատեղամաս 🗣️ մերժելու որևէ բան, պիտի տեղը մի բան առաջարկես 💡, որ խոսքդ համոզիչ լինի 🎯։
Այս իրավիճակում 🎯 միակ բանը, որ կարող է և պարտավոր է անել ընդդիմությունը, կատարել տնային աշխատանք 📝, առնվազն քարոզչական մակարդակի վրա 📢 բացատրել ժողովրդին 👨👩👧👦, որ մեզ պետք են սահմանադրական փոփոխություններ ⚙️, դրա համար պետք է հեռացնել Փաշինյանին, բացատրի` ինչ տեսակի փոփոխություններ են պետք 🔍, այդ թվում դա հակադրելով ⚖️ թե’ 2015 թվականի Սահմանադրությանը 📜, թե’ անհրաժեշտության դեպքում սրանց Սահմանադրությանը 🏛️։ ՈՉ ❌ քվեարկելու նպատակով ընտրատեղամաս 🗳️ մարդ հրավիրելու համար պիտի այդ մարդուն այլընտրանք առաջարկվի 🔄։
ՀԳ. Կարո՞ղ է պատահաբար 🤷♂️ մեկը հաշվել է 🧮, թե քանի մարդ իրավունք ունի մասնակցելու ընտրության 🗳️, եթե օրինակ վաղը Հանրաքվե լինի, քանի մարդ է կազմում իշխանությանն անհրաժեշտ 25%📊։
Որովհետև եթե դա անհայտ է ❓, չենք կարող իմանալ 🤷♀️, թե քանի մարդու ՈՉ ❌ քվեարկություն է անհրաժեշտ Հանրաքվեն տապալելու համար 💥։



Բաց մի թողեք
Այ Քաջ Նազար, գնա քո Ուստիաննայիդ դիմի, վայ թե քեզ մի հատ նորաձև կրթի. Լևոն Զուրաբյան
Ամեն ինչ սկսվեց մի պաստառից
Իսկ քո կառավարման արդյունքների մասին պատմությունը գրելու է առանց քո խմբագրումների