Վաղ առավոտից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթների ուշացումներ են, որոնք, ինչպես ենթադրվում է, պայմանավորված են խիտ մառախուղով:
Չվացուցակից պարզ է դառնում, որ ժամանման ուշացումներ են գրանցել Շարմ էլ Շեյխ, Մոսկվա, Լառնակա, Նիժնի Նովգորոդ, Տյումեն, Նովոսիբիրսկ չվերթները, ինչպես նաև այս պահին մեկնումը ուշանում է հետևյալ ուղղություններով` Թեհրան, Սուրգուտ, Մոսկվա, Լառնակա։
Ըստ Flightradar կայքի, մի քանի չվերթ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել և պտտվում են Հայաստանի օդային տարածքում։ Մասնավորապես, Լառնակայից (Wizzair), Շարմ էլ-Շեյխից (Air CAiro) և Մոսկվայից (Հայկական ավիաուղիներ) ժամանող ինքնաթիռները։
Flyone֊ի Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արդեն մեկնել է Թբիլիսի։
Բաց մի թողեք
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից
ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում ասել է՝ ինչու է հրաժարական տվել