Վաղ առավոտից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում մի շարք չվերթների ուշացումներ են, որոնք, ինչպես ենթադրվում է, պայմանավորված են խիտ մառախուղով:
Չվացուցակից պարզ է դառնում, որ ժամանման ուշացումներ են գրանցել Շարմ էլ Շեյխ, Մոսկվա, Լառնակա, Նիժնի Նովգորոդ, Տյումեն, Նովոսիբիրսկ չվերթները, ինչպես նաև այս պահին մեկնումը ուշանում է հետևյալ ուղղություններով` Թեհրան, Սուրգուտ, Մոսկվա, Լառնակա։
Ըստ Flightradar կայքի, մի քանի չվերթ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել և պտտվում են Հայաստանի օդային տարածքում։ Մասնավորապես, Լառնակայից (Wizzair), Շարմ էլ-Շեյխից (Air CAiro) և Մոսկվայից (Հայկական ավիաուղիներ) ժամանող ինքնաթիռները։
Flyone֊ի Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռն արդեն մեկնել է Թբիլիսի։




Բաց մի թողեք
Դատարանը 2 ամսով երկարաձգեց Վեդիի մանկшապղծությшն գործով կալանավորվածների կալանքի ժամկետը. Լուսանկար
Երևանում մասնավոր մանկապարտեզում դայակը քաշել է երեխայի այտերը, 6-ամյա տղան մարմնական վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց
Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության առաջխաղացման գործում Ձեր անփոխարինելի դերի համար․ Ալիևը՝ Թրամփին