ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը ձերբակալվել է:
Քննչական կոմիտեից ևս հաստատեցին, որ կա ձերբակալված անձ:
«Այս պահին կատարվում են վարութային եւ դատավարական գործողություններ: Հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց, միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Հիշեցնենք՝ Խաչատրյանը մասնակից է Արամուս գյուղում գործող հացատանը տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանությանը։
Ըստ քննչական կոմիտեի՝ հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից Տիրան Խաչատրյանը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել տեղի բնակչին։
Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը տեղեկացրել է, որ վերջինս ձերբակալվել է հունվարի 4-ի առավոտյան:
«Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:
Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամասներ հաղորդել:
Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ, «Հակական ժամանակ»-ի հետ զրույցում ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը հայտնել էր, որ կատարվում են վարութային և դատավարական գործողություններ:
«Այս պահին Հաշվի առնելով, որ քրեական վարույթը գաղտնի է, առկա են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, այս պահին զերծ կմնանք տեղեկատվություն տրամադրելուց, միայն հաստատում ենք, որ կա ձերբակալված անձ»,- ասել էր Ավդալյանը:
Բաց մի թողեք
6-րդ ուսումնարանի լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել
Փողերի լվացում, լիազորությունների չարաշահում. մեղադրանք է առաջադրվել 13 անձի, այդ թվում՝ Արման Սահակյանին
Ձերբակալվել է Արման Սահակյանը