UFC-ի թեթև քաշային կարգում Հայաստանը ներկայացնող 28-ամյա Արման Ծառուկյանը խոսել է Իսլամ Մախաչևի հետ սպասվող մենամարտի մասին։
«Եթե գոտին հաղթեմ, ամբողջ Ռուսաստանը ոտքով կանցնեմ։ Բոլոր հայերին կասեմ՝ կանգնեք շարքերով։ Ոտքով կգնամ Մոսկվայից մինչև Խաբարովսկ»,- ասել է Ծառուկյանը Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Մախաչևի և Ծառուկյանի տիտղոսային ռևանշը կգլխավորի UFC 311 մրցաշարը, որը կանցկացվի հունվարի 19-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ):
Մենամարտողների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2019 թվականի ապրիլին UFC Fight Night 149 մրցաշարի շրջանակում և ավարտվել է Մախաչևի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ։ Մախաչևն ունի 26 հաղթանակ և մեկ պարտություն, իսկ Ծառուկյանը՝ 22 հաղթանակ և երեք պարտություն։







Բաց մի թողեք
Դեկտեմբերի 11-ի աստղագուշակ․ Ժամանակն է խոսել կարևոր բաների մասին, նույնիսկ եթե դրանք միշտ չէ, որ հետաքրքիր են
Դեկտեմբերի 10-ի աստղագուշակ․ Ուշադիր հետևեք, թե ինչ է կատարվում
Միքայել, Բագրատ և Արշակ սրբազանների նամակը ԱԱԾ մեկուսարանից