Հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 17։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս Մ11 ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Վաղաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են «Honda» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բաց մի թողեք
Փարպի գյուղում հրդեհ է բռնկվել «Tesla Model-3» մակնիշի ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրակույտի. Լուսանկար
Խոշոր ավտովթար Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում․ երթևեկությունը կաթվածահար վիճակում է․ Տեսանյութ
Երևանյան լճից փրկարարները տղամարդու դի են դուրս բերել