Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․
Երկու օր անընդմեջ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում՝ իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ հայտարարություններով նրանք հող են նախապատրատում ապագա ռազմական ագրեսիայի համար, որպեսզի հետագայում դա ձևակերպեն որպես հակահարձակում։
Իսկ մեր իշխանությունները անհոգ վայելում են հանգստյան օրերը։ Նրանք իրենց քարոզչամեքենայով ստեղծել են «անպրոբլեմ պետության» պատրանք և փորձում են կատարելագործել այն, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ հավատան այդ հեքիաթին։
Այսօր, երբ ԱՄՆ գործող վարչակազմը գնում է, իսկ եկողը դեռ երկար անորոշություն կամ բացարձակ չեզոքություն կպահպանի մեզ հետ կապված հարցերում, բնական է, որ մեր թշնամիները օգտվելու են ստեղծված խառնաշփոթից՝ առավելագույնը ստանալու համար:
Ի՞նչ ենք անում մենք։ Անմիջնորդ ու առանց բանակցային որևէ հարթակի հարցազրույցներով բանակցություն ենք վարում:
Սա անպատասխանատու և անհեռատես քաղաքականություն է, որը նոր աղետ է բերելու։ Շարունակում եմ պնդել, որ բաց հարցերը կարող են լուծվել վերջին ամենագործուն մեխանիզմով և կոչ եմ եմ անում վերադառնալ Նոյեմբերի 9-ի ձևաչափին։ Հենց հիմա մեզ համար նպաստավոր պայմաններ են առաջացել այդ ձևաչափում, և դուք դա լավ գիտեք։
Հետո չասեք, թե քաղաքական խիզախություն չենք ունեցել ու չենք առաջարկել։
Բաց մի թողեք
Մեր շուրջ «քիչ ավելի հեռու» կատարվում են զարգացումներ, որոնք մեզ համար ևս կարող են ունենալ նշանակալի ազդեցություն․ Բադալյան
Հայկական բանակցային ֆոնդը զրկվում է բովանդակությունից և սպառվում․ Մարուքյան
Փաշինյանը կօգնի Ալիեւին վերջնականապես փոխել ԼՂ հիմնահարցի էությունը. Ադրբեջանագետ