21/01/2025

Իսկ չարի վերջը գալու է, որտեղ էլ այն լինի… Բեգլարյան

ԼՂ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է.

Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս. Շնորհավոր Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ:

Արդեն երկրորդ Սուրբ Ծնունդն է, ինչ Արցախի հայությունը նշում է հայրենի տներից ու եկեղեցիներից ամբողջապես վտարված:

Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք, մեր պատանդները վերադառնան տուն և հայոց աղոթքը կրկին հնչի մեր հինավուրց սրբատեղիներում:

Իսկ չարի վերջը գալու է, որտեղ էլ այն լինի…

Ամրություն, լույս ու ջերմություն բոլորիդ ընտանիքներին: