Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 06:00-ի սահմաններում Վրատանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Դավիթ Արտեմենկոն իր վարած «Scania» մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին, մի քանիսը կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Դեբետ գետում:
Վթարի հետևանքով վարորդ Դ. Արտեմենկոն դուրս է բերվել ավտոմեքենայից ու տեղափոխվել «Ալավերդի» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ ավտոմեքենան բարձված է եղել կոշկեղենով:
![]()


Բաց մի թողեք
Վանաձորում բախվել են շտապօգնության մեքենա և «Կամազ», բուժառուն չի փրկվել, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց. Լուսանկար
Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպել
Արտակարգ դեպք` Ամուլսարում, գազատարի խողովակը ընկել է բեռնատարի վրա. Լուսանկար