Հունվարի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 16։20-ի սահմաններում Նուբարաշեն-Մասիս ավտոճանապարհին, Խարբերդի ամառանոցների մոտ բախվել են բեռնատար «ГАЗель» մակնիշի և «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ГАЗель»-ը կողաշրջվել է, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։


Բաց մի թողեք
Ավտովթար Գյումրիում․ կա 4 վիրավոր․ Լուսանկար
Թաղման ծախսերի փոխհատուցման գումարը հանում են, իրենց աշխատավարձերը՝ բարձրացնում
Երևանում 36-ամյա գործարարին մահացած են գտել