Արմավիրի մարզի Արևիկ գյուղում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է կնոջ 24-ամյա եղբոր վրա։ Վիրավորված երիտասարդը հիվանդանոցում մահացել է։
«Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին՝ ժամը 20։25-ի սահմաններում։ Տղամարդը տան բակում փորձարկելիս է եղել իրեն պատկանող «Տիր» օդաճնշիչ հրացանը, երբ կրակոցով վիրավորել է կնոջ եղբորը»,- ասաց Արևիկի վարչական ղեկավար Գառնիկ Ծատուրյանը։ Նրա խոսքով ընտանիքը տեղահանվել էր Արցախից։
«Համեստ, յուրահատուկ, աշխատասեր մարդիկ էին։ Չգիտեմ նույնիսկ ինչ ասեմ։ Պատահածը եղել է անզգուշություն։ Աներորդին հաշվառված էր Շենավանում, եկել Արևիկ ու դեպքը տեղի է ունեցել»,- ասաց Ծատուրյանը։
Հիշեցնենք, որ երեկ հիվանդանոց տեղափոխված 24-ամյա երիտասարդը մահացել է այսօր։ Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։


Բաց մի թողեք
Ովքեր են Եվրոպայում նույնասեռական ներկայացող քրեական հեղինակությունները
Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 միլիոն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար
Հրազդանում 38 և 46 տարեկան տղամարդիկ գողացել են համաքաղաքացու մեքենան․ Տեսանյութ, Լուսանկար