19/11/2026

EU – Armenia

Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարից հափշտակել են 6 միլիոն դրամ, 1780 եվրո և 41 հազար դոլար

Խարդախության զոհ է դարձել Երևանի կամերային երաժշտության կենտրոնի Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավար 79-ամյա Էդուարդ Թադևոսյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 9-ին տելեգրամ հավելվածի միջոցով Է. Թադևոսյանի հետ կապ է հաստատել ոմն քաղաքացի և հայտնել, որ ինքը Տիգրան Ավետիսյանն է և նրա վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է 6 միլիոն դրամ, 1780 եվրո և 41 հազար ԱՄՆ դոլար։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ խարդախություն կատարած ոմն Տ. Ավետիսյանին և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ։

Blog Image