Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ցանկանում է ձեռք բերել անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը։
Այս մասին հայտարարել է միլիարդատիրոջ հայրը՝ Էրրոլ Մասկը, ում մեջբերում է The Guardian-ը։
«Այո, Իլոնը կցանկանար գնել ակումբը: Բայց դա չի նշանակում, որ նա կգնի այն: Նա կցանկանար, այո, իհարկե։ Ցանկացած մեկը կաներ: Ես էլ» – ասել է Մասկ ավագը:
Թիմը ներկայումս պատկանում է ամերիկյան Fenway Sports Group (FSG) ներդրումային ընկերությանը։ Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 19 հանդիպումներից հետո «Լիվերպուլը» մեկ խաղ պակասով 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Բաց մի թողեք
Նորվեգիայի Հոկոն 8-րդ թագավորը երդում է տվել խորհրդարանում. Լուսանկար
Ինչո՞ւ Պուտինը չեղարկեց հանդիպումը
ԵՄ 11 երկրներ կոչ են անում վերացնել վետոն արտաքին քաղաքականության մեջ