Հունվարի 10-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր»-ից մինչև Չայնիի ոլորաններ, ճանապարհը սպասարկող ճանշինի անգործության հետևանքով երթևեկությունը դարձել է դանդաղընթաց։
Պատճառը թե՛ մերկասառույցն ու չմշակված ճանապարհն են, թե՛ որոշ «վայ» վարորդների ավտոմեքենաների վրա եղած ոչ ձմեռային անվադողերը։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ուժեղացված ծառայություն են շարունակում կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Պարեկների այսքան շատ լինելու հանգամանքը նրանով է պայմանավորված, քանի որ որոշ «վայ» վարորդներ, հաշվի չառնելով մերկասառույց ու չմշակված ճանապարհը, փորձում են ժողովրդի լեզվով ասած «գազավատ» անել ու անցնել ճանապարհը, իսկ պարեկների ներկայությունը զգաստացնում է նրանց և չեն փորձում տանջել գազի սեղմակը ու վստահաբար ապահով կհասնեն իրենց տները։
Բաց մի թողեք
Երևանում ռուս առաքիչը փայտե մահակով հարվածներ է հասցրել եգիպտոսցուն. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Խոշոր ավտովթար Երևանում. կա տուժած. Լուսանկար
Մետրոպոլիտենից մեկնաբանել են տարեց քաղաքացու կտրոնի հետ կապված միջադեպի տեղեկությունը