Վրաստանում՝ խորհրդարանի շենքի դիմաց, բողոքի ցույց է սկսվել։ Ռուսթավելի պողոտայում ցուցարարները փակել են ճանապարհը։
Ինչպես հայտնել են վրացական լրատվամիջոցները, ակցիային զուգահեռ Ռուսթավելի պողոտայում՝ Հանրային հեռարձակողի մոտ, տեղի է ունենում հանրահավաք, որտեղից բողոքի ակցիայի մասնակիցները նույնպես երթով կշարժվեն դեպի խորհրդարան։
Ակցիային կմիանան նաև դեղագործները: Նրանք բողոքի երթ կանցկացնեն Ֆիլհարմոնիայից դեպի խորհրդարան։
Շարունակական բողոքի ակցիաների 47-րդ օրը ցուցարարների հիմնական պահանջներն են՝ նոր ընտրություններն ու բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների անվերապահ ազատ արձակումը։

Բաց մի թողեք
Yandex-ում համատարած խափանումներ են․ Ուկրաինան 3-րդ կենտրոնին է հարվածել. Լուսանկար
Ջոնսոնը «զզվելի» է անվանել Թրամփի՝ Պուտինի հետ վերջին գործարքը
Ծրագրել են սպանել վարչապետին և ՊՆ ղեկավարին․ ուժայինները շտապ հավաքվում են. Լուսանկար