Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մտահոգիչ տեղեկատվություն է հրապարակել՝ տեղադրելով արագորեն տարածվող մի տեսանյութի տեսապատճեն:
«Այս տեսանյութը, որը ակնհայտ ԱԲ-ով է սարքած, ծերից ծեր, ու մի փոքր ուշադրություն դարձնողը, մասնագետ չլինելով, դա կհասկանա, ունի աննկարագրելի քանակի տարածում։ Ընդ որում, սա հայկական ընկերության էջից է, այսինքն, հայերով են տարածում։
Սա դեռ ինչ-որ դրական բանի համար է ստեղծված, մեջը վատ բան չկա։ Բայց շատ ցցուն ցուցանիշ է, թե որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությունը։ Իսկ այս գործիքները արդեն շուտվանից օգտագործում են համ շարքային հանցագործները, համ մեր ոչ քչաքանակ թշնամիները։ Պարզապես ժամանակն է գիտակցել, որ նույնիսկ աչքերով տեսածին արդեն չի կարելի հավատալ»,- գրել է Մարտիրոսյանը:


Բաց մի թողեք
«Կիրանցը գոհ է, դուք էլ թափով հանձնեք ձեր տները»․ սա՞ չէ ձեր նպատակը
Այս ընտրությունների արդյունքները չեն կարող վկայել ժողովրդավարության մասին
Մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ