Ուկրաինայում հակամարտությունը պետք է «անհապաղ դադարեցվի», այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Դա պետք է անմիջապես դադարեցվի, երբեք չպետք է սկսվեր»,- ասել է նա։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ Ուկրաինան «ավերվել է» հակամարտությունից։
Նախօրեին ԱՄՆ-ում Ռուսաստանի նախկին դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ Թրամփը կդադարեցնի Ուկրաինայում հակամարտությունը՝ դադարեցնելով ուկրաինական ռեժիմի ֆինանսավորումը։
Նա հակամարտությունը դադարեցնելու ևս մեկ գործոն է անվանել Թրամփի՝ ռուսական կողմի մտահոգությունները հաշվի առնելու պատրաստակամության ցուցադրումը։

Բաց մի թողեք
Դուրովն «ահաբեկի՞չ» է․ միջազգային հետախուզում է հայտարարվել
Գիշերը լարված է եղել․ Իրանն ու ԱՄՆ-ն կրկին հարվածել են միմյանց
Արդյոք ո՞ղջ է Խամենեին և ո՞վ է իրականում կառավարում Իրանը․ The Times