05/02/2025

«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանին uպանողը հայաստանցի մաhապարտ է եղել

Մոսկվայի «Ալիե Պարուսա» բնակելի համալիրում սպանված 2-րդ տղամարդը մահապարտ-ահաբեկիչ է եղել, գրել է 112-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Պայթյունի էպիկենտրոնը, որը հետագայում հանգեցրել է Արմեն Սարգսյանի մահվանը, եղել է մահացածի դիակի վրա։ Նախապես պարզվել է, որ պայթուցիկը MON-500 ական է, որը մարդասպանն ինքն է պայթեցրել բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարի վերելակից դուրս գալուն պես։

Ենթադրվում է, որ պայթյուն իրականացնողը Հայաստանի՝ նախկինում դատված քաղաքացի է։ Ներկայումս դիտարկվում է երկու հիմնական վարկած՝ ուկրաինական հետքը, Սարգսյանի՝ «Արբատ» գումարտակի ստեղծողի գործունեությունը և ծխախոտի շուկայի վերաբաշխումը։ Արմեն Սարգսյանը արտասահմանից երկիր ծխախոտ խոշորագույն մատակարարներից է եղել։

RT-ն, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը, գրել է, որ մահապարտի դին հայտնաբերվել է պայթյունի վայրում՝ դրան ամրացված պայթուցիկ սարքով։

Տեղեկությունը դեռ պաշտոնապես չի հաստատվել։

ՌԻԱ Նովոստիի տեղեկութուններով՝ նա Արմեն Սարգսյանին սպասել է բնակելի համալիրի նախասրահում և ակտիվացրել ինքնաշեն պայթուցիկ սարքը, որն ամրացված է եղել նրա մարմնին։

Ըստ Mash-ի՝ Հայաստանի քաղաքացին մոտ 45 տարեկան է եղել։ Կարճ մուգ մազերով, շագանակագույն աչքերով, ոտքի վրա ունեցել է դաջվածք: