23/03/2025

Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները ՌԴ նախագահն է։

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձկավել է տեսանյութը, երբ մի քանի օր անց Նոյեմբերի 9-ից, ՌԴ նախագահը հայտարարեց, որ դա Ադրբեջանի տարածքն է, և դրանից հետո դեկտեմբերի 11-ին նա դա կրկնեց։ ՀՀ-ին նման բանի մեջ մեղադրելը խուսափողական գործելաոճ է։ Ամբողջ աշխարհը, այդ թվում ՌԴ-ի ներսում իրրենք էլ շատ լավ գիտեն, թե ոնց իրենք մեզ մենակ թողեցին»։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ որևիցե իրադարձություն տարածաշրջանում տեղի չի ունենում առանց մեծ խաղացողների դրական կամ բացասական միջնորդությունների ու միջամտությունների փորձերի։

Ըստ Սիմոնյանի՝ Ադրբեջանի և ՌԴ-ի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր գործողությունների ընթացքում. «Օրինակ՝ Ադրբեջանի՝ բանակցելու պատրաստակամությունը, կոնկրետ տեղերում դրանից հրաժարվելը, հռետորաբանության համահունչ լինելը Հայաստանի և Հայաստանի ներքին քաղաքականության նկատմամբ»։

Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Բաքուն Մոսկվայի հետ կոմունիկացնում է բանակցող փաթեթը, Սիմոնյանն ասաց․ «Ես չեմ կարող ասել և չեմ կարող բացառել որևէ բան, բայց կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հասկանում է, որ ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունն ու անկախության ապագան և Ադրբեջանի ինքնիշխանությունն ու դրա ապագան փոխկապակցված են, և դա մեր ձեռքում է։ Այսօր պատմական շանս ունենք հարցը մեկընդմիշտ լուծելու»։

Translate »